ՀՀ Դատախազությունը Վերաքննիչ ղատարան է բողոքարկել «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ դատարանը դեկտեմբերի 22-ին, Աբրահամյանի նկատմամբ նախաքննության մարմնի՝ կալանքի միջնորդությունը մերժել էր հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։
Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանից բացի ձերբակալվել էին նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Նրանց նույնպես դատարանը ազատ է արձակել։




























