Ղազախստանի ՆԳՆ-ը հայտարարել է բոլոր արտասահմանցիների համար պարտադիր գրանցման չեղարկման մասին մինչեւ 30 օր ժամկետով:

Նշվում է, որ տվյալ օրենքն ուժի մեջ կմտնի ԶԼՄ-ներում հրապարակումից 10 օր անց: Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը փաստաթուղթը ստորագրել է դեկտեմբերի 30-ին:

ՆԳՆ-ում պարզաբանել են, որ այժմ միգրացիոն ծառայությանը արտասահմանցի հյուրերի ժամանման մասին կտեղեկացնի ընդունող կողմը 3 աշխատանքային օրվա ընթացքում պետության տարածք մուտքի պահին:

Ընդ որում, երկրի տարածքում ավելի քան 30 օր արտասահմանցի քաղաքացու ժամանման դեպքում ընդունող կողմը պարտավոր է հյուրի համար ժամանակավոր բնակության թույլտվություն ձեւակերպել: