Լոնդոնի Թեյթի ժամանակակից պատկերասրահում վնասել են Պիկասոյի «Կնոջ կիսանդրի» կտավը, որն արժե 20 մլն ֆունտ սթեռլինգ:

Պատկերասրահի ադմինիստրացիան չի հայտնել հասցված վնասի չափի մասին: Կտավի վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի:

Նկարը ստեղծվել է 1944 թվականի մայիսին՝ նացիստական օկուպացիայի վերջին ամիսներին, հաղորդում է RG-ը՝ հղում անելով ВВС-ին:

Ձերբակալված 20-ամյա Շաքիլ Մեսին դատարանում հայտարարել է, որ հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները: Նրան դատահոգեբանական փորձաքննություն է սպասվում: Նա ներկա կգտնվի գործի լսումներին, որոնք տեղի կունենան 2020-ի հունվարի 30-ին Լոնդոնի թագավորական դատարանում: