Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երեւանում 3 հոգու կողմից 9-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնությի գործողություններ կատարելու փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տարածքային ոստիկանության բաժին է դիմել երեխայի մայրը եւ հայտնել, որ դեկտեմբերի 26-ին, 27-ին եւ 28-ին ոմն Արմենը, Սարգիսը եւ Գոռը իր երեխայի նկատմամբ՝ իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության եւ անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենը հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ, 55-ամյա Արմեն Ա.-ն, Գոռը՝ 36-ամյա Գոռ Մ.-ն, իսկ Սարգիսը հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ, 30-ամյա Սարգիս Բ.-ն:

Նշված անձինք ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են տարածքային ոստիկանություն, որտեղ բացատրություն են տվել եւ բաց թողնվել:

Ոստիկանությունում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք իրականությանը համապատասխանում են երեխայի մոր հայտնած տեղեկությունները: Աղբյուրի տեղեկություններով՝ մայրը ոստիկաններին հայտնել է նաեւ, թե ինչ մակնիշի ավտոմեքենայով են եղել նշված անձինք: