2020 թվականին Ռուսաստանից Հայաստան ավտոմոբիլային բենզինի մաքսազերծ մատակարարումները կկազմեն 155 հազար տոննա, հաղորդում է Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը:

Բացի այդ, առանց մաքսատուրքերի կարող է մատակարարվել 155 հազար տոննա դիզվառելիք, 10,2 հազար տոննա վառելիք ռեակտիվ շարժիչների համար եւ 2,2 հազար հեղուկ նավթային պարաֆին:

Տվյալ մատակարարումներն իրականացվում են ՀՀ բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության մասին երկու երկրների կառավարությունների միջեւ 2013-ի դեկտեմբերի 2-ին կնքված համաձայնագրին համապատասխան: