Դեկտեմբերի 31-ին, ժամը 20:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Քանաքեռի ՀԷԿ»-ի մոտակայքում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղափանցյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում՝ խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:04-ին, մարվել՝ 21:22-ին: Այրվել են խորդանոցն՝ ամբողջությամբ (մոտ 60 քմ), մոտակայքում կայանած, չշահագործվող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան` մասամբ, ջերմահարվել է խորդանոցի և հարակից մթերային խանութի միջնապատը` մոտ 7 քմ:



























