Renault - Nissan ֆրանս-գերմանական ավտոմոբիլային դաշինքի գլխավոր տնօրեն Կառլոս Գոնը լքել է Ճապոնիան՝ կրկնակի կոնտրաբասի պատյանի մեջ։ The Sun-ը հայտնում է, որ գործարարին տարել են մասնավոր ինքնաթիռով, իսկ նրա մոտ կեղծ անձնագիր է եղել։

65-ամյա գործարարը որպես մասնակից է անցնում միանգամից մի քանի լուրջ հոդվածներով, այդ թվում նրան մեղադրում են հարկային տեսչությունից 44 միլիոն դոլար թաքցնելու, ինչպես նաեւ Renault ընկերությունից 3 մլրդ դոլար յուրացնելու մեջ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Գոնը ձերբակալվել է 2018թ․ նոյեմբերին եւ 100 օր անցկացրել է կալանավորման մեջ։ Փաստաբանների շնորհիվ խափանման միջոցը հաջողվել է փոխել տնային կալանքի։ Դեկտեմբերին ավտոարտադրող ընկերության նախկին գլխավոր տնօրենը կարողացել է լքել Ճապոնիան եւ մեկնել Մերձավոր Արեւելք, ընդ որում դա արել է շատ արտառոց եղանակով։ Գոնի կողմնակիցները նրան երկրից հանել են երաժշտական գործիքի արկղի մեջ։

Իր մեղքը գործարարը չի ընդունում եւ իրեն անվանել է Ճապոնիայի անարդար արդարադատության զոհ։

Այն բանի վրա, թե ինչ հեշտ է Կառլոս Գոնին հաջողվել փախչել երկրից, Twitter-ում ծիծաղել է Իլոն Մասկը։ Նա հրապարակել է արջի հագուստով մարդու լուսանկար։