Թայվանի հյուսիսում արտակարգ վայրէջք է կատարել ուղղաթիռը, որում գտնում էր երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը, հաղորդում է Reuters-ը։
Նախարարության տվյալներով՝ Black Hawk ուղղաթիռում գտնվել է 13 մարդ՝ ներառյալ գեներալ Շեն Իմինը, որը ղեկավարում է երկրի գլխավոր շտաբը։ Ուղեւորներից տասը ողջ են մնացել, մյուսների, այդ թվում՝ գեներալի որոնողական աշխատանքները շարունակվում են
Global Times-ը նշում է, որ ուղղաթիռի հետ կապն անհետացել էր հունվարի 2-ին՝ հինգշաբթի առավոտյան։ Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել լեռնային շրջաններից մեկում՝ Իլան քաղաքի մերձակայքում։ Reuters-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երկրում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախօրեին։





























