Մեքսիկայի հյուսիսում ծեծկռտուքի հետեւանքով բանտում սպանվել է տասնվեց, վիրավորվել հինգ բանտարկյալ, հաղորդում է Reuters-ը։

Ինչպես պնդում են իշխանությունները, երեքշաբթի ծեծկռտուք է սկսվել Սենեգիլ քաղաքի Սոցիալական վերաինտեգրման շրջանային կենտրոնում։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ծեծկռտուքը սկսվել է ֆուտբոլի խաղի շուրջ վեճի հետեւանքով։

Բանտում ծեծկռտուքից հետո հայտնաբերվել է հրազեն, ինչպես նաեւ տարատեսակ դանակներ։ Պաշտոնյաները ենթադրում են, որ զենքը կարող էր հայտնվել բանտում Նոր տարվա նախաշեմին այցելության ժամերի ընթացքում, քանի որ հանգստյան օրերին խուզարկության ընթացքում բանտում այդպիսի զենք չէր հայտնաբերվել։

Նշված բանտում ազատազրկված են հինգ հանցավոր խմբավորումների անդամները։ Ծեծկռտուքից հետո 120 բանտարկյալներ տեղափոխվել են հետագա բռնությունը կանխարգելելու նպատակով։