Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի սկզբնամասում նախօրեին՝ հունվարի 1-ին, բախվել են էլեկտրագնացքն Mercedes C մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ բախվել են Երեւան-Թբիլիսի էլեկտրագնացքն ու «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սպարտակ Հ.), ինչի հետեւանքով ավտոմեքենան շրջվել է, հայտնվել ձորակում։ Տուժածներ չեն եղել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
.jpg)
.jpg)



























