Ավստրալիայում Մոգո վայրի բնության այգու աշխատակիցները փորձում են փրկել կենդանիներին մոլեգնող հրդեհներից, իսկ որոշ աշխատակիցներ որոշել են կենդանիներին տուն տանել նրանց կյանքը փրկելու համար, հաղորդում է The Hill-ը:
Կենդանաբանական այգու տնօրեն Չեդ Սթեյփլսն ասել է, որ որոշ կենդանիներ տեղափոխվել են այգու ավելի անվտանգ հատվածներ, իսկ մնացածին իրենց տուն են տարել այգու աշխատակիցները: «Իմ տան տարբեր սենյակներում բնակվում են տարբեր կենդանիներ»,-ասել է Սթեյփլսը: Աշխատակիցներն իրենց տներում պահում են փոքրիկ կապիկներին, կարմիր պանդաներին եւ նույնիսկ վարգերին:
Ավելի խոշոր կենդանիներին, ինչպիսիք են ռնգեղջյուրներն ու ընձուխտները, պահպանվում են աշխատակիցների եւ կամավորների կողմից, որոնք փորձում են մարել իրենց մոտակայքում հրդեհներն ու նախապատրաստում են այգու անվտանգ տարածքները կենդանիներին տեղափոխելու համար:




























