Արարատի մարզում  հունվարի 1-ին բախվել են մոտոցիկլն ու Nissan մակնիշի ավտոմեքենան:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 22։30-ի սահմանում Մարմարաշեն-Երևան ավտոճանապարհի՝ Այնթապ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ բախվել են Այթնապ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մինասյանի վարած Nissan մակնիշի 35 ZR 108 համարանիշի և Նոր Կյուրին գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մնացական Միքայելյանի վարած առանց համարանիշի եռանիվ մոտոցիկլետը։

Բախման հետևանքով մոտոցիկլավարը մի քանի մետր շպրտվել է,  ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց։ 

Մասիսի ԲԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ մոտոցիկլավարը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ։