Արարատի մարզում  հունվարի 1-ին մոտոցիկլի ու Nissan մակնիշի ավտոմեքենայի բախման հետեւանքով  տուժած 45-ամյա մոտոցիկլավարը «Էրեբունի» բժշկական կենտրոնում է, վիճակը՝ ծայրահեղ ծանր։ 

«Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքից NEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդը ունի ծանր գանգուղեղային վնասվածք, կոնքի կոտրվածք, հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, միացված է արհեստական շնչառության ապարատի։ 

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ժամը 22։30-ի սահմանում Մարմարաշեն-Երեւան ավտոճանապարհի՝ Այնթապ գյուղի օղակաձեւ խաչմերուկի հարեւանությամբ բախվել են Այթնապ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մինասյանի վարած Nissan մակնիշի եւ Նոր Կյուրին գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մնացական Միքայելյանի վարած եռանիվ մոտոցիկլետը։ Բախման հետեւանքով մոտոցիկլավարը մի քանի մետր շպրտվել էր։