Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հունվարի 2-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ուղեւորը տուժել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լուսինե Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւորը՝ Արծրուն Ս.-ն (ծնված 1975 թ.), հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել եւ փակել գազի բալոնի փականը։