Կոտայքի մարզում այսօր՝ հունվարի 2-ին, ժամը 16։15-ի սահմանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածում բախվել են Opel մակնիշի 36 ԼM 544 համարանիշի և Mitsubishi Pajero IO մակնիշի 34 CՍ 684 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ 2 տարեկան երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։