Ճապոնիայում ձկների ամենամյա աճուրդում 1,8 մլն դոլարով կապույտ թյունոս է վաճառվել, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով NHK-ին։

Նշվում է, որ ծովային առանձնյակը 276 կիլոգրամ էր։

Կապույտ թյունոսը ձեռք է բերել Kiyomura ընկերությունը, նրան է պատկանում սուշի ռեստորանների Sushi Zanmai ցանցը։ Ընկերության սեփականատեր Կիոշի Կիմուրան ավելացրել է, որ մտադիր է թյունոսը վաճառել իր այցելուներին։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձուկը բռնել են Ճապոնիայի հյուսիսում, Օմա գյուղի մոտ։