Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ինքն Իրաքից խնդրանք չի ստացել երկրի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ եւ հավելել է, որ երկրի խորհրդարանական բանաձեւը արտասահմանյան զորքերի դուրսբերման մասին պարտադիր կատարման ենթակա չէ, հայտնում է Reuters-ը:
«Որքանով ինձ հայտնի է, ես Իրաքի վարչապետից կամ Իրաքի կառավարությունից ոչ մի իրազեկում չեմ ստացել ԱՄՆ զորքերը դուրս բերելու օրենսդրության կամ հրամանի, կամ խնդրանքի մասին»,- Պենտագոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էսփերը:
Նշվում է, որ Իրաքում ներկայումս գտնվում է 5 հազար ամերիկացի զինծառայող, որոնք այնտեղ բազավորված են ԻՊ-ի դեմ պայքարելու նպատակով:




























