ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը ապրիլի 13-ին ԵԽԽՎ-ին է ներկայացրել 2010-ին իր գործունեության մասին զեկույց, որի ընթացքում նրան հարց է ուղղել Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը: Ըստ «Առավոտի», Պրեսկոտը հետաքրքրվել է, թե արդյոք իր զեկույցում անդրադառնալո՞ւ է մարտի 1-ի զոհերի խնդրին: «Զեկույցը դեռ հրապարակված չէ եւ ակնհայտ է, որ անդրադառնալու ենք 10 մարդկանց սպանության հետաքննությանը»,- ասել է Համերբերգը:
Ավելի ուշ Զարուհի Փոստանջյանը նրան նյութեր է փոխանցել վերջին 2 ամիսներին ընդդիմության դեմ հարձակումների` Սամսոն Խաչատրյանի գործի, մարտի 3-ին կառավարության շենքի առջեւ «Ժառանգության» հետ կատարվածի եւ նաեւ իր եղբոր նկատմամբ հարուցված գործի վերաբերյալ:





























