Հունվարի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Մասնավորապես`

Լոռու մարզի Քարաբերդ գյուղում՝ 6 հա,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 400 քմ, Կապան քաղաքում՝ 300 քմ, Լեռնաձոր գյուղում՝ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել: