ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ստուգայց է կատարել 2-րդ զորամիավորում:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նա զրուցել զինծառայողների  եւ հրամանատարության հետ, ցուցումներ տվել առաջիկա անելիքների, ինչպես նաեւ արձանագրված որոշ թերությունների շտկման վերաբերյալ: