ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հրաժարվել է մեկնաբանել նախկին վարչապետների անձնական երաշխավորության մասին տեղեկությունները:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մտադիր են անձնական երաշխավորություն ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի համար:

«Նման բան արդեն եղել է, ու որոշումը չեղարկվել էր: Միջնորդություն դեռ չի ներկայացվել, ես դրա բովանդակությանը ծանոթ չեմ: Լրատվամիջոցներում հրապարակումներից գիտեմ: Մեկնաբանելու համար պետք է ծանոթանամ դրա բովանդակությանը»,- լրագրողներին տված հարցազրույցում ասել է դատախազը:

Ավելի վաղ  Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություններ էին տվել Արցախի ներկա եւ նախկին նախագահները: Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել էր Վերաքննիչ դատարանում: