ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Թինա Քեյդենաուն եկող շաբաթվա վերջին կարճատեւ այցով կժամանի Հայաստան:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը, Երեւանում կայանալիք հանդիպումներում քննարկելու են երկկողմ համագործակցության մի ամբողջ շարք:

Նշենք, որ ապրիլի 25-ին պետքարտուղարի օգնականը այցելելու է Բաքու, իսկ ապրիլի 27-ին` Վրաստան: