Հարության տոնի կապակցությամբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվին ներում է շնորհել 266 դատապարտյալի:
Ինչպես ապրիլի 23-ին հայտարարել է Վրաստանի իրավական աջակցության եւ այլ հարցերով նախարար Խատունա Կալմախելիձեն, նրանցից 227-ը ազատազրկման վայրը կլքեն այսօր եւեթ:
«Ներում ստացածներից 24-ի ազատազրկման ժամկետը կրճատվում է կիսով չափ, 13-ի ժամկետը կրճատվել է, երկուսի պայմանական պատիժը հանվել է», -հայտարարել է Կալմախելիձեն, հաղորդում է «Գրուզիա online»-ը:



























