Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, NEWS.am-ին հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից:

Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում նա կմասնակցի Ամերիկայի հայ իրավաբանների միության ազգային 22-րդ ամենամյա համաժողովին։ Ինչպես հայտնում են նախարարությունից, ապրիլի 30-ին նախատեսված է նախարարի «Հայաստանը դատական անկախության եւ օրենսդրական բարեփոխումների ճանապարհին» թեմայով ելույթը։