Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է հայամետ ամերիկյան կոնգրեսականներին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվել են Ջորջ Ռադանովիչը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Հովարդ Բերմանը եւ Ադամ Շիֆը: