Վրաստանի համար ավելի ձեռնտու է, եթե Ռուսաստանի նախագահ դառնա Վլադիմիր Պուտինը: Նման տեսակետ է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Ինչպես գրում է «Վզգլյադը», այս մասին հայտնել է «Ասավալի դասավալի» թերթը:

«Հիշեք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրաժարվել է բանակցել Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Հաշվի առնելով, որ հենց Պուտինն է ընդունել վրացական ընդդիմությանը, չեմ բացառում, որ նա բանակցություններ կվարի Սահակաշվիլիի հետ»,- հայտարարել է Շեւարդնաձեն:

Վրաստանի նախկին նախագահը կարծում է, որ Ռուսաստանի հետ բարձր մակարդակի կապերը շատ կարեւոր են Վրաստանի համար: Նա նաեւ վստահ է, որ Պուտինը չեզոք է վերաբերում վրացիներին: