Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սուրբ Հակոբի միաբանության վանականները Տիրոջ Հարության օրվան ընդառաջ բացել են Տիրոջ Գերեզմանը։ Աշխարհի բոլոր հավատացյալ քրիստոնյաները սպասում են Հարության հրաշագործ ճրագի հայտնությանը։
Նշենք, որ Փրկչի Հարության օրը Տիրոջ գերեզմանի բացման ավանդույթը դարերի խորքից է գալիս։ Գերեզմանի դռան բանալիները պահվում են մահմեդական արաբի ընտանիքում, որպեսզի քրիստոնեական եկեղեցիները ավելի արտոնյալ չլինեն միմյանց նկատմամբ՝ բանալիներն իրենց մոտ պահելով։
Հրաշագործ կրակը հայտնվում է ճիշտ գերեզմանի տեղում կառուցված մատուռում։
Հայոց Առաքելական եւ Հույն Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները տեղ են զբաղեցնում մատուռի աջ եւ ձախ կողմերում՝ սպասելով կրակի հայտնությանը։





























