Չինաստանի տնտեսությունը կսկսի կարգավորման որոշակի նշաններ ցույց տալ, սակայն լուրջ ռիսկեր են պահպանվում: Այս մասին հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՀ ներկայացուցիչները հայտարարել են, որ չինական խոշոր ընկերությունների մեծ մասը կրկին բացվել է, եւ շատերը վերադարձել են աշխատանքի, սակայն կորոնավիրուսի դեպքերը կարող են նորից թարմանալ՝ կապված ազգային եւ միջազգային ուղեւորությունների հետ:
Նրանք նշել են, որ այլ երկրներում բռնկումն ու ֆինանսական շուկայի տատանումները կարող են սպառողներին եւ ընկերություններին ստիպել խուսափել չինական ապրանքներից:




























