Կիրակի Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ուղարկում բավարար չափով օգնություն Նյու Յորքին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, մինչդեռ կորոնավիրուսից մահանում են մարդիկ, որոնք այլ սցենարի դեպքում կկարողանային ողջ մնալ,-գրում է Daily Mail-ը:
«ԱՄՆ նախագահը Նյու Յորքից է, սակայն նա ոչինչ չի անի հարազատ քաղաքին օգնելու համար: Ես չեմ ստանում օգնություն նրանից»,-ընդգծել է դե Բլազիոն NBC News-ին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ խնդրել է Թրամփին մոբիլիզացնել երկրի Զինված ուժերն ու ընդունել պաշտպանողական արտադրության մասին օրենք, որպեսզի Նյու Յորքը կարողանա ստանալ թոքերի արհեստական օդափոխման սարքեր եւ այլ բժշկական սարքավորումներ ավելի մեծ քանակությամբ:
«Ես չեմ կարող ավելի անկեղծ լինել: Եթե նախագահը չսկսի գործել, կմահանան մարդիկ, որոնք կարող էին ողջ մնալ»,-հավելել է Նյու Յորքի քաղաքապետը:





























