Իսպանիայի կառավարությունը որոշել է երկարաձգել երկրում բարձր պատրաստվածության ռեժիմի գործողության ժամկետը մինչեւ ապրիլի 11-ը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այդ մասին կիրակի հայտարարել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Պեդրո Սանչեսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կառավարությունը կհաստատի ամբողջ երկրում բարձր պատրաստվածության ռեժիմի երկարաձգումը մինչեւ ապրիլի 11-ը»,-պարզաբանել է վարչապետը:

Այնուհետեւ այդ քայլը պետք է հաստատի պատգամավորների Կոնգրեսը (խորհրդարանի ներքին պալատը):