Դոմինիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Միգել Վարգասը հայտարարել է, որ բժիշկներն ախտորոշել են նրա մոտ կորոնավիրուս: Այդ մասին կիրակի քաղաքական գործիչը հայտնել է թվիթերյան իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր ես ստացել եմ COVID-19 թեստի առդյունքները. դրանք դրական էին»,-գրել է նա:
Վարգասը պարզաբանել է, որ չունի «որեւէ ախտանշան (հիվանդության)»:
Դոմինիկյան Հանրապետության առողջապահության տվյալներով՝ մարտի 21-ին երկրում գրանցված էր կորոնավիրուսով վարակման 202 դեպք, մահացել է 3 մարդ:





























