Ընդդիմադիր Ասլան Բժանիան առաջատարն է Աբխազիայի նախագահական ընտրություններում ձայների 60 տոկոսով մի քանի հազար քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում, հայտնել է Բժանիայի շտաբի մամուլի քարտուղար Ալխաս Չոլոկուան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ստանում ենք առաջին տվյալները: Բժանիան հավաքել է շուրջ 60, Արձինբան՝ շուրջ 35 տոկոս»,-ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Չոլոկուան:
Նրա խոսքով՝ հաշվել են արդեն մի քանի հազար ձայն:
Քվեարկությանը մասնակցել է ընդհանուր առմամբ շուրջ 80 հազար ընտրող:
Աբխազիայի նախագահական ընտրություններում մասնակցել է երեք թեկնածու՝ ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան, ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձափշբան եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ադգուր Արձինբան: Հանրապետության նախագահի հետ միաժամանակ ընտրվում է նաեւ փոխնախագահը:





























