Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը վատացել է Զատկի պատարագի ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով «Օբոզրեւատել» հանդեսը:

Հենց պատարագի ժամանակ Լիտվինի առողջական վիճակը վատացել է: Նրա համար աթոռ են բերել եւ շտապօգնություն կանչել: Լիտվինին տեղափոխել են հիվանդանոց:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լիտվինի կյանքին ոչինչ չի սպառնում: