ՀԱՀ-ը հայտարարել է կորոնավիրուսի տարածումը կրճատելու համար 21 օրով լիարժեք մեկուսացման ռեժիմ սահմանելու մասին, հայտնում է CNBC-ն։

Վարակման հաստատված դեպքերը երկրում 552-ն են՝ ամենաբարձր ցուցանիշն Աֆրիկայում, սակայն շատ ավելի ցածր, քան Եվրոպայում եւ Ամերիկայում։ Մահվան դեպք չի գրանցվել։

Ազգին ուղղված ուղերձում նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հրամայել է հարավաֆրիկացիներին մնալ տանը եւ դուրս գալ միայն սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաեւ դեղորայք գնելու համար։

Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն մարտի 26-ի կեսգիշերից մինչեւ ապրիլի 16-ը։ Նաեւ կնախաձեռնվեն ուղեւորությունների արգելքներ եւ կարանտինային միջոցառումներ։

Ռամաֆոսան նշել է, որ հաստատված դեպքերի թիվն Հարավային Աֆրիկայում ընդամենը 8 օրվա ընթացքում վեց անգամ մեծացել է, եւ զգուշացրել է, որ այդ թիվը կաճի։

Կարանտինի պահպանմանը կետեւեն բանակը եւ ոստիկանությունը։