«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հուլիսի 1-ից անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի գործը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վարելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը հայտնի է որպես «7-ի գործով» եւ Մուշեղ Սաղաթելյանի գործով դատավոր:
Հիշեցնենք, որ Փաշինյանի գործը երեկ ուղարկվել է դատարան: Գործը վարույթ էընդունել Մնացական Մարտիրոսյանը, որը 15 օրվա ընթացքում նշանակելու է դատական նիստի օրը:
Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Մնացական Մարտիրոսյանն իրավունք չունի քննելու այդ գործը եւ առաջին իսկ դատական նիստում իրենք ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու այդ դատավորին:
Հիշեցնենք, որ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ից հետախուզման մեջ էր, եւ 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է իրավապահներին:




























