ԱՄՆ-ն Էստոնիա 128 Javelin հակատանկային հրթիռ է մատակարարել, հաղորդում է AP-ը:  

Թալինում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ կշարունակի մեծացնել Էստոնիայի պաշտպանական հնարավորություններն ու կամրապնդի ՆԱՏՕ-ի երկրների ռազմավարական ինտեգրումը:

Դեսպանատան հաղորդմամբ՝ Վաշինգտոնը ավելի քան 100 մլն դոլար է տրամադրել Էստոնիային պաշտպանության ոլորտում համատեղ համագործակցության շրջանակում: 

FGM-148 Javelin-ն արտադրել են Raytheon Company եւ Lockheed Martin Corp. ձեռնարկությունները: