2008-ի մարտի 1-ի դեպքերի հետաքննությանը նոր իմպուլս հաղորդելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ոչ մի դեպքում չի կարելի դիտարկել որպես նախընտրական PR: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

«Ուղղակի անբարոյական կլիներ նախագահի այդ հայտարարությունը դիտարկել այդ կոնտեքստում»,- ասել է Զոհրաբյանը, միաժամանակ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանն իր այդ հայտարարությամբ ցանկացել է իմպուլս հաղորդել ոչ թե այդ հետաքննության քաղաքական մասին, այլ հենց իրավական բաղադրիչին: