Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հանձնարարել է օպերատիվ-հետախուզական նոր միջոցառումներ անցկացնել 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում կայացած լսումների ընթացքում հայտարարել է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:
«Գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը, սակայն նաեւ ոստիկանապետն է համապատասխան հանձնարարական տվել ոստիկանության մասով օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու եւ այլ հանգամանքներ պարզելու հետ կապված»,- նշել է Օսիկյանը: Անդրադառնալով ոստիկանական բարեփոխումների խնդրին` Արթուր Օսիկյանը նկատել է, թե ոստիկանությունը բարեփոխումների իրականացման կամք ունի:
Փոխոստիկանապետը լսումներին հայտնել , թե այսուհետ նկարահանելու են ընդդիմության հանրահավաքներն ու երթերը, իսկ ուժ կիրառելու են միայն բացառիկ դեպքերում:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, նախորդ դատաիրավական համակարգի պատասխանատուների հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր նոր թափ հաղորդել մարտի 1-ի հանցագործությունների բացահայտմանը:





























