ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն գոհունակությամբ է ընդունել 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետաքննությունը վերսկսելու փաստը, նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունն այդ կապակցությամբ: Այդ մասին Ֆյուլեն ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:
Նրա խոսով, չափազանց կարեւոր է, որ թեկուզ երեք տարի անց Հայաստանի հասարակությունը տեղեկություններ ստանա, թե ինչ է կատարվել եւ ով է մեղավոր: Եվրահանձնակատարը նաեւ ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականները կատարելու կարեւորությունը:
Ֆյուլեն նշել է, թե առանց մարտյան իրադարձությունների հանգամանալից հետաքննությունների, բարդ կլինի բարենպաստ միջավայր ստեղծել խորհրդարանական ընտրություններում:





























