Քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,-նշել է նա:
Ավելի վաղ «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook-իր իր էջում հրապարակել է իրենց միաբանությունից Արթուր Դանիելյանի լուսանկարը եւ գրել. «Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»:




























