Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոր Վաշաձեն ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանի նորանշանակ Արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին։

Ինչպես հայտնում է GHN-ը, կողմերը քննարկել են Վրասանի եւ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր։

Նշենք, որ Հովհաննես Մանուկյանը Վրաստանում Հայաստանի դեսպան էր նշանակվել այս տարվա փետրվարին։ Իր պարտականությունների կատարմանը նա անցել էր ապրիլի կեսերին։