Աշխարհի եւ Ուոլ սթրիթի ամենամեծ ներդրումային բանկերից մեկը` Goldman Sachs-ը,  բարելավել է շուկաներում նավթի գների բարձրացման վերաբերյալ իր կանխատեսումը: Մայիսի 1-ին Երկրների կողմից սկսված նավթի արդյունահանման կրճատումը եւ համավարակի ցնցումից հետո տնտեսական ակտիվության վերականգնումն աշխարհում 2021 թվականին նավթի գների մինչճգնաժամային մակարդակի վերականգման կհանգեցնեն, կանխատեսում է Goldman Sachs-ը, որին վկայակոչում է Reuters գործակալությունը:

Եվրոպական Brent տեսակի նավթի գների կանխատեսումը բարելավվել է մինչեւ 55.63 դոլար` նախկինում կանխատեսված 52.50 դոլարի փոխարեն, WTI տեսակի նավթինը` մինչեւ 51.38 դոլար` նախկինում կանխատեսված 48.50 դոլարի համեմատ:

«Նավթի արդյունահանումը սկսել էր արագորեն կրճատվել գործունեության ծավալների կրճատման, ձեռնարկությունների փակման եւ ՕՊԵԿ+ գործարքի շրջանակներում արտադրության կրճատման պատճառով: Պահանջարկը եւս սկսում է վերականգնվել Չինաստանի տնտեսության վերագործարկումից եւ զարգացած շուկայական տնտեսություններ ունեցող երկրներում փոխադրումների պահանջարկի աճից հետո»,- կանխատեսում է ներդրումային բանկը, փոխանցում է «Վեստի»-ն:

ՕՊԵԿ+-ի երկրներն ապրիլի 12-ին արտակարգ հանդիպում էին անցկացրել, որի ժամանակ պարտավորվել էին մայիսի 1-ից սահմանափակել նավթի արդյունահանումը օրական մինչեւ 9.7 միլիոն բարել: Համաձայնությանը միացել էին երկներ, որենք նախկինում չէին մասնակցում գործարքին. այս դեպքում արդյունահանումը կնվազի օրական 15-20 միլիոն բարելով: ՕՊԵԿ-ն արդեն հայտնել է գործարքի հաջողությունների մասին. Արդյունահանումը կրճատում են բոլոր նրանք, ովքեր ավելի վաղ ստանձնել էին համաձայնագրի պարտավորությունները: