«Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի առաջին կիսաեզրափկչում, որը տեղի կունենա մայիսի 10-ին, հանդես կգան Հայաստանի, Ադրբեջանի, Ալբանիայի, Հունգարիայի, Հունաստանի, Վրաստանի, Լիտվայի, Իսլանդիայի, Մալթայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սան Մարինոյի, Սերբիայի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի եւ Շվեյցարիայի ներկայացուցիչները:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2011» միջազգային երգի մրցույթում, որն այս տարի կայանալու է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը, Հայաստանը կներկայացնի երգչուհի Էմմին` «Boom-Boom» երգով:
Երաժշտության հեղինակը Apricota խումբն է, խոսքերի հեղինակը`Սոսի Խանիկյանը, երաժշտական ձեւավորումն Արա Թորոսյանինն է:





























