Դուբայը պատրաստվում է գրավել աղքատ զբոսաշրջիկներին մեծ զեղչերով կորոնավիրուսի համավարակից հետո, հաղորդում է Lenta -ն՝ հղում անելով The Sun-ին:
Թերթի տվյալներով՝ ԱՄԷ-ում խոշորագույն քաղաքը պատրաստվում է այցելուների բացվել համար հուլիսին: Առաջին հյուրերի համար նախատեսված են 60-տոկոսանոց զեղչեր. այդկերպ ամենաշքեղ հանգստավայրում կարող են իրենց ճամփորդությունը կազմակերպել անգամ ամենաաղքատ զբոսաշրջիկները:
Համավարակից հետո Դուբայը կմտցնի մի շարք սահմանափակումներ այցելուների համար: Հյուրանոցները կաշխատեն կրճատված ծանրաբեռնվածությամբ՝ ընդունելով ավելի փոքրաթիվ հյուրեր, կանհետանա շվեդական սեղանի համակարգը, լողավազանները կբացվեն ժամանակային միջակայքով այցելուների համար, իսկ արեւայրուք ընդունելու համար շեզլոնգները կտեղադրվեն համապատասխան հեռավորության վրա:
Travelbag գործակալության տնօրեն Լեսլի Ռոլոն նշել է, որ նոր զեղչերը կավելանան 20 տոկոսով. նախկինում Դուբայում առաջարկվում էր 40-տոկոսանոց զեղչ: «Ես երբեք նմանատիպ ոչինչ չեմ տեսել»,-նշել է Ռոլոն:
Դուբայն անհասանելի էր զբոսաշրջիկների համար մարտի 24-ից: Երկիրը փակել էր հյուրանոցները եւ սահմանափակել ավիահաղորդակցությունը կորոնավիրուսային հիվանդության տարածման կապակցությամբ: Ապրիլի վերջում Դուբայում սկսել են աստիճանաբար չեղարկել կարանտինի միջոցառումները՝ մշակելով քաղաքի առեւտրի կենտրոնների բացման ծրագիրը:




























