«Թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենը սպանված է: Տեղեկությունն այս մասին հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Մոտ մեկ շաբաթ առաջ ես որոշում կայացրի, ըստ որի` մենք ունենք բավականաչափ հետախուզական տվյալներ, որոնց հիման վրա կարելի է գործողություն իրականացնել: Իմ ղեկավարությամբ Պակիստանում` Իսլամաբադից ոչ հեռու, իրականացվել է գործողություն, որի ընթացքում ամերիկյան զինվորականները աներեւակայելի արիություն են ցուցաբերել, ոչնչացրել են Բեն Լադենին եւ վերցրել դիակի մնացորդները»,-հայտնել է Օբաման:
Բեն Լադենը ծնվել է 1957 թվականին: Ավարտել է Ջիդդա քաղաքի համալսարանի տնտեսագիտության եւ մենեջմենթի ֆակուլտետը: 1980-ական թվականներին մարտնչել է Աֆղանստանում ընդդեմ Խորհրդային բանակի եւ դրա դիմաց Կենտրոնական հետախուզական վարչության կողմից վարձատրվել է: Նա կասկածվում է Նյու-Յորքում եւ Վաշինգթոնում սեպտեմբերի 11-ը կազմակերպելու մեջ:



























