Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մայիսի 1-ին մասնակցել է կառավարության նիստին 8-օրյա բացակայությունից հետո:
Իրանի խորհրդարանի մի քանի պատգամավորներ միեւնույն ժամանակ բանավեճեր են նախաձեռնել նախագահի իմպիչմենթի գործընթաց սկսելու համար:
Այդ ամենը տեղի է ունենում այն լուրերի ֆոնին, թե Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի եւ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի միջեւ լուրջ տարաձայնություններ կան: Հոգեւոր առաջնորդը Իրանում օժտված է ավելի լայն լիազորություններով, քան երկրի ընտրովի նախագահը:
Պատգամավորները նշել էին, թե Ահմադինեժադը «բոյկոտում է իր պարտականությունները»:




























