Երկու պետական կինոստուդիաներ՝ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» եւ «Հայաստանի ազգային կինոկենտրոն», 2010 թ. ավարտին են հասցրել 30 ֆիլմեր, եւս 14-ը շարունակում է մնալ անավարտ։ Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Նշենք, որ 2 կինոստուդիաներն էլ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ են։

Նկարահանված ֆիլմերի մեծ մասը տեսաֆիլմեր են, եւ միայն 3-ը՝ լիամետրաժ ֆիլմ։  Ֆիլմերը նկարահանելու համար պետությունը բյուջեից հատկացրել է 668 մլն դրամ (մոտ 1,8 մլն դոլար)։

Այդ գումարների մոտ մեկ երրորդը ծախսվել է աշխատավարձի նպատակով, քիչ գումար չի ծախսվել նաեւ գործուղման նպատակով՝ մոտ 15 տոկոս։