Այսօր` մայիսի 1-ին «Սեւան» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել քաղբանտարկյալ, Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ Արամ Բարեղամյանը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է նրան ազատ արձակել պայմանական-վաղաժամկետ կարգով:

Արամ Բարեղամյանը ձերբակալվել էր 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման` 316 հոդվածի 2-րդ մասով (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ):

2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Բարեղամյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի ղեկավարն էր: