ԱՄՆ-ին կարող է սպառնալ թույլ աճի եւ լճացած եկամուտների երկարատեւ շրջան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի ղեկավար Ջերմո Փաուելը, հաղորդում է Reuters-ը:
«Հավելյալ բյուջետային աջակցությունը կարող է թանկարժեք լինել, սակայն այն կարող է օգնել խուսափել երկարաժամկետ տնտեսական վնասից»,-ասել է նա՝ ուղիղ կոչ անելով Կոնգրեսին մեծացնել բյուջետային խթանները:




























