Նոր Զելանդիան պանդեմիայից հետո ավելի քան 30 մլրդ դոլար աջակցություն կհատկացնի տնտեսությանը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ հատուկ հիմնադրամ կստեղծվի: «Կորոնավիրուսից հետո հիմնադրամը կապահովի խոշոր ներդրումները աշխատատեղերի ստեղծման եւ մի շարք մասնագիտությունների անվճար ուսուցման, 8 հազար միավոր սոցիալական բնակավայրերի կառուցման ու դպրոցներում անվճար սնունդի ապահովման համար»,-ասել է Արդերնը:

Նա նշել է, որ պետական գանձապետարանի կանխատեսումներով՝ կպահպանվեն 138 հազար աշխատատեղեր:

Նոր Զելանդիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1497 դեպք, ապաքինվել է 1411 մարդ, մահացել 21 մարդ: Վերջին 3 օրերին երկրում վարակման նոր դեպքեր չեն գրանցվել: